Կարևոր իրադարձություններ

«Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդն այլ վերաբերմունքի է արժանի». Աղվան Վարդանյան

22 Հունիս, 2017 10:47
«Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդն այլ վերաբերմունքի է արժանի». Աղվան Վարդանյան

Շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մարդը պետք է տեսնի իր հանդեպ պաշտոնյաների, պետական մարմինների վերաբերմունքի էական տարբերություն։ Հանրային ծառայողների նոր վարքականոն է պետք պարտադրել՝ նոր մոտեցումներից բխող կադրային քաղաքականությամբ։ Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդն այլ վերաբերմունքի է արժանի»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանն իր ելույթում նշեց հետադարձ կապի կարևորության մասին. 

«Առանց հետադարձ կապի ապահովման ցանկացած, նույնիսկ՝ լավագույն ծրագիր դատապարտված է։ Խոսքի և գործի հակասության ամենափոքր դրսևորումը, ինչը բնորոշ է եղել մեր իրականությանը, քաղաքացին արձանագրում է ու պետության, իշխանության հանդեպ վերաբերմունք ճշտում: Կառավարությունից պահանջում եմ հատուկ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին։ Ասում եք՝ կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքարելու եք, պետք է գործնական քայլերով ապացուցեք։ Ասում եք՝ արտոնյալներ, հովանավորյալներ չեն լինելու, ասում եք՝ հավասար մրցակցային պայմաններ եք ապահովելու, օրենքը տարածվելու է բոլորի վրա, հարկային, մաքսային մարմիններն անկողմնակալ են լինելու, իրավապահները ծառայելու են ոչ թե իշխանությանը, այլ քաղաքացուն՝ դարձյալ պետք է գործնականում ապացուցեք»,- ասաց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին