Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի երկրորդ նախագահի ծննդյան օրվա առթիվ

22 Հունիս, 2017 10:40
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի երկրորդ նախագահի ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
<<Հարգարժան Արկադի Արշավիրի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
Ձեր ամբողջ կյանքն ու անցած ուղին հայրենիքին ու հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, ինչի շնորհիվ էլ արժանացել եք «Արցախի հերոս» բարձր կոչմանը: 
Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ արել եք հնարավորը մեր ժողովրդի նվիրական իղձերի ու ձգտումների իրականացման, Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ նրանց բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ: 
Այսօր էլ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները Դուք օգտագործում եք ի նպաստ մեր պետության եւ ժողովրդի: 
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության ընթացքում>>:

 

Լրահոս

Դիտել ավելին