Կարևոր իրադարձություններ

Չելյաբինսկում ՀՀ քաղաքացու են ձերբակալել, ով հայտարարել էր, թե իրենից զենքի սպառնալիքով խոշոր գումար են գողացել

22 Հունիս, 2017 10:28
Չելյաբինսկում ՀՀ քաղաքացու են ձերբակալել, ով հայտարարել էր, թե իրենից զենքի սպառնալիքով խոշոր գումար են գողացել

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չելյաբինսկում երկու տղամարդ ատրճանակի սպառնալիքով ՀՀ քաղաքացուց գողացել են պայուսակը, որում գումար և ոսկի է եղել:

«Դեպքը տեղի է ունեցել երեկ` ժամը մոտ 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 16:00): Հանցագործներն իրենց ավտոմեքենայով կտրել են Հայսստանի 35-ամյա քաղաքացու ավտոմեքենայի ճանապարհը, նրան հանել են մեքենայից, հետո ուժով խլել նրա պայուսակը»,- նշվում էր Չելյաբինսկի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունը:

Նշվում էր, որ պայուսակում եղել են ոսկյա զարդեր, 25 000 դոլար և 975 000 ռուբլի: 

Սակայն ավելի ուշ ՌԴ ՆԳՆ Չելյաբինսկի մարզի գլխավոր վարչության մամլո ծառայություն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Օպերատիվ-քննչական միջոցառումների ընթացքում ոստիկաններ պարզել են, որ հայտարարողի նկատմամբ անօրինական գործողություններ չեն իրականացվել: Նա վերոնշյալ իրադարձություններն անձամբ է բեմականացրել՝ իր պարտքի վճարման ժամկետի երկարացման նպատակով»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին