Կարևոր իրադարձություններ

Թրամփի անկանխատեսելի քաղաքականությունն անհանգստության աղբյուր է աշխարհի համար. Մակրոն

22 Հունիս, 2017 10:22
 Թրամփի անկանխատեսելի քաղաքականությունն անհանգստության աղբյուր է աշխարհի համար. Մակրոն

Միացյալ Նահանգների նախագահ  Դոնալդ Թրամփը դեռևս չի մշակել իր արտաքին քաղաքական հայեցակարգը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է  El Paіs-ը:

«Բանն այն է, որ ԱՄՆ նախագահը դեռևս չի մշակել իր արտաքին քաղաքականության հայեցակարգային շրջանակները։ Ուստի նրա քաղաքականությունը կարող է լինել անկանխատեսելի և անհանգստության պատճառ հանդիսանալ աշխարհի համար»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով` ահաբեկչության դեպ պայքարում Թրամփն ունի  արդյունավետ լինելու նույնպիսի ցանկություն, ինչպիսին ինքը:

«Սակայն չեմ կիսում նրա մի շարք որոշումներ, հատկապես կլիմային վերաբերող: Բայց հույս ունեմ` նա կրկին կմիանա Փարիզյան համաձայնագրին։ Ես ձեռք եմ պարզում Դոնալդ Թրամփին»,- ասել է Մակրոնը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին