Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ների անկախության հարցը Հայաստա­նում շատ լուրջ է, շուկան շատ դաժան է. Պյոտր Սվիտալսկի. «Հրապարակ»

22 Հունիս, 2017 10:10
ԶԼՄ-ների անկախության հարցը Հայաստա­նում շատ լուրջ է, շուկան շատ դաժան է. Պյոտր Սվիտալսկի. «Հրապարակ»

«Հայաստանում Եվրամիու­թյան դեսպան Պյոտր Սվիտալսկիից «Հրապարակ»-ը հետաքրքրվե­լ է, թե վերջին տարիներին որքան գումար է հատկացրել ԵՄ-ն անկախ մամուլին աջակցելու նպատակով, և արդյոք արդարացել են նրա ակնկալիքները:

«Ես հիմա չունեմ կոնկրետ թի­վը, թե որքան օժանդակություն է ուղղել Եվրամիությունը Հայաստա­նում անկախ լրագրությանը: Կան տարբեր ծրագրեր, որոնք իրակա­նացվում են տարբեր գործակալու­թյունների կողմից: Մենք տեղական մակարդակում չունենք որևէ ֆինանսական աջակցության ծրագիր՝ ուղղված ԶԼՄ-ներին: Մենք ունենք որոշակի գումար մեր բյուջեում՝ աջակցելու որոշակի լրագրողական գործունեություն: Այս պահին, սա­կայն, Հայաստանի համար մենք չենք իրականացնում ծրագրեր: Այնուա­մենայնիվ, կան ծրագրեր, որոնք իրականացվում են Արևելյան գոր­ծընկերության ծրագրի ներքո, և վերջերս որոշ անկախ ԶԼՄ-ներ շահել են նոր դրամաշնորհներ: Տեղյակ եմ մի շատ լուրջ դրամաշնորհի մասին, որը շահել է «ԳԱԼՍ TV»-ի լրագրո­ղը: Կան մեդիա ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են եվրոպական դրամաշնորհների «Հանուն ժողովր­դավարության» ծրագրի շրջանակ­ներում: Գիտեմ, որ մի շարք անկախ հայաստանյան ԶԼՄ-ներ դրանից օգտվել են: Ընդհանուր առմամբ՝ այն, ինչ փորձում ենք անել, շատ շո­շափելի է: Կարծում եմ, որ ԶԼՄ-ների անկախության հարցը Հայաստա­նում շատ լուրջ է, շուկան շատ դաժան է: Հայաստանն այն երկրներից է, որտեղ շուկան շատ դժվարացնում է ԶԼՄ-ների աշխատանքը, որոնք ձգտում են անկախության: Մենք տեղյակ ենք այդ մասին, բայց հավա­տում ենք, որ Հայաստանի ԶԼՄ-ների միջավայրը հարուստ և բազմազան է: Եվ այդ բազմազանությունը պետք է խթանել, որովհետև այն դրական է Հայաստանի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների չափորոշիչների հա­մար»,- ասաց Պյոտր Սվիտալսկին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին