Կարևոր իրադարձություններ

«Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018-ից հետո». Կարեն Կարապետյանի գրառումները. «ՀԺ»

22 Հունիս, 2017 09:05
«Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018-ից հետո». Կարեն Կարապետյանի գրառումները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովի այսօրվա նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում եւ սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»:

Մեկ այլ թերթիկի վրա վարչապետը պատգամավորների անունների դիմաց կամ անուն ազգանունների տակ նույնպես գրառումներ է կատարել: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի անվան տակ գրել է «Արտակ Զեյնալյան»: Բացի դա, Կարեն Կարապետյանը մեկ այլ թղթի վրա երկրաչափական պատկերներ է նկարել, խաչ, որի եզրերը մգացրել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին