Կարևոր իրադարձություններ

Փաստաբանների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ. թեժ մրցակցություն կլինի ՓՊ ներկա և նախկին նախագահների թիմերի միջև. «Հրապարակ»

22 Հունիս, 2017 07:50
 Փաստաբանների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ. թեժ մրցակցություն կլինի ՓՊ ներկա և նախկին նախագահների թիմերի միջև. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերին Փաստաբանների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ։ Դատելով փետրվարին կայացած ՓՊ խորհրդի ընտրություններից՝ այս անգամ եւս թեժ մրցակցություն եւ լարվածություն կլինի ՓՊ ներկա նախագահ Արա Զոհրաբյանի եւ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի թիմերի միջեւ։ Արա Զոհրաբյանը կառաջադրի իր թեկնածությունը, իսկ թե ով կլինի նրա մրցակիցը, դեռ հայտնի չէ։ Օրերս մեր թղթակիցը զանգահարել էր Ռուբեն Սահակյանին՝ պարզելու, թե արդյոք առաջադրվելո՞ւ է ՓՊ նախագահի ընտրություններում, սակայն նա հայտարարել էր․ ««Հրապարակին» ոչինչ չեմ ասում, ես գիտեմ, թե ում պատվերն եք կատարում»։ Հիշեցինք, որ պատվեր կատարելը փաստաբանական որոշ շրջանակներում շատ նորմալ գործառույթ է համարվում, եւ չվիրավորվեցինք Ռ․ Սահակյանի հայտարարությունից։ ՓՊ շրջանակներում քննարկվում է, որ եթե անգամ Ռուբեն Սահակյանը չառաջադրվի, ապա նրա թիմից որեւէ մեկը կմասնակցի, գուցե Լուսինե Սահակյանը, քանի որ թեկնածություն առաջադրելու համար առնվազն 10 տարվա փաստաբանական ստաժ է պետք, որը ոչ բոլորն ունեն։ Նշենք, որ ՓՊ նախագահին ընտրում է փաստաբանների ընդհանուր ժողովը՝ փակ քվեարկությամբ։ Ընտրվում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ 4 տարի ժամկետով»։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին