Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. վիրավորվել է Վրաստանի քաղաքացի

22 Հունիս, 2017 00:19
Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. վիրավորվել է Վրաստանի քաղաքացի

Հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտասկի ոլորաններում «Ծաղկունք» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է և մեքենան բարձված է ծխախոտով և այն տեղափոխվում էր «Մասիս Տոբակո» ընկերություն: Վիրավորին, մինչ փրկարարների ժամանումը, օգնություն են ցուցաբերել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին պատկանող «Ծաղկունք» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու այդ պահին նշված վայրով անցնող քաղաքացիները: 

 

Լրահոս

Դիտել ավելին