Կարևոր իրադարձություններ

ԿԳ. Մեքսիկան առանց առաջատարների հաղթեց Նոր Զելանդիային

21 Հունիս, 2017 23:59
ԿԳ. Մեքսիկան առանց առաջատարների հաղթեց Նոր Զելանդիային

Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլի երկրորդ խաղում Մեքսիկայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Նոր Զելանդիայի նկատմամբ:

Ոչ ուժեղագույն կազմով հանդես եկող մեքսիկացիներն առաջինը գոլ ընդունեցին. 42-րդ րոպեին աչքի ընկավ Քրիս Վուդը: 54-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Ռաուլ Խիմենեսը, իսկ 72-րդ րոպեին Օրիբե Պերալտան դարձել է հաղթական գոլի հեղինակ:

Այս հաղթանակի շնորհիվ Մեքսիկան և Պորտուգալիան գլխավորում են A խումբը 4-ական միավորով, Ռուսաստանն ունի 3 միավոր, նորզելանդացիները միավոր չունեն:

 

Լրահոս

Դիտել ավելին