Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 114 հազար դոլար կվճարեն փոխնակ մորը

21 Հունիս, 2017 23:56
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 114 հազար դոլար կվճարեն փոխնակ մորը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, փոխնակ մայր են վարձել՝ երրորդ երեխան ունենալու համար: Նրանք կնոջ և նրան ներկայացնող գործակալության հետ պայմանագիր են կնքել 113,85 հազար դոլար փոխհատուցման վերաբերյալ՝ տեղեկացնում է TMZ՝ հղում կատարելով զույգին մոտ կանգնած աղբյուրին:

Ըստ այդ պայմանագրի՝ Փոխնակ մայրը պարտավորվում է հղիության ընթացքում չծխել, չօգտագործել ալկոհոլային խմիչքներ և թմրամիջոցներ, ինչպես նաև սահմանափակել սեռական ակտիվությունը հղիությանը նախորդող ժամանակահատվածում և սաղմերի ներպատվաստումից հետո`3 շաբաթվա ընթացքում:

Փոխնակ մորն արգելվում է նաև տաք լոգանք ընդունել և այցելել սաունա, , օգտագործել մազերի ներկ, օրվա ընթացքում կոֆեին պարունակող մեկ խմիչքից ավելին օգտագործել և հում ձուկ ուտել:

Պայմանագրի համաձայն՝ Քիմն ու Քանյեն պարտավորվում են ստանձնել պարտավորություն երեխայի նկատմամբ` անկախ նրա հնարավոր թերություններից և արատներից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին