Կարևոր իրադարձություններ

Սերժ Թանկյանը eBay-ում իր ինքնագրով կիթառ է վաճառքի հանել

21 Հունիս, 2017 23:55
Սերժ Թանկյանը eBay-ում իր ինքնագրով կիթառ է վաճառքի հանել

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ստորագրությամբ կիթառ է վաճառքի ներկայացրել eBay առցանց աճուրդում:

«Հիանալի հնարավորություն է ինքնագրով կիթառ ձեռք բերելու իմ սեփական հավաքածուից, որից ստացված միջոցները կծառայեն բարեգործական նպատակի, կուղղվեն Ամերիկայի Կիթառների հիմնադրամին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է System of a Down խմբի առաջատարը:

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանը հայտնել էր, որ իր խումբը դրամահավաք է կազմակերպում Հայաստանում գործող «Օրրան» բարեգործական կազմակերպության համար, որն աջակցում է անբարենպաստ պայմաններում ապրող երեխաներին և տարեցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին