Կարևոր իրադարձություններ

5 արդյունավետ բաղադրատոմս դեմքի ծակոտիներից ազատվելու համար

21 Հունիս, 2017 20:40
5 արդյունավետ բաղադրատոմս դեմքի ծակոտիներից ազատվելու համար

Իհարկ է այսօր շուկան հագեցած է դեմքի մաշկը ձգող ու ծակոտիները նեղացնող թանկարժեք  միջոցներով։  healthyfoodteam.com-ը ներկայացրել է այդ խնդիրներից ազատվելու ժողովրդական այլընտրանքային միջոցների բաղադրատոմսեր

Ջուր և կերակրի սոդա

2 ճաշի գդալ կերակրի սոդան խառնեք քիչ քանակությամբ ջրի հետ։ Ստացված մածուկը քսեք դեմքին, թողեք 15 րոպե և լվացեք սառը ջրով։

Վարունգ, կիտրոն և վարդաջու

Վարունգը կլպեք, փափկամիսը տրորեք, ավելացրեք 1 թեյի գդալ վարդաջուր և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Ստացված զանգվածը քսեք կտորի վրա և դրեք դեմքին։ Թողեք 5 րոպե և լվացեք սառը ջրով։

Ձվի սպիտակուց և կիտրոնի հյու

2 ձվի սպիտակուցին խառնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, դիմակը քսեք դեմքին, թողեք մի քանի րոպե չորանա և լվացեք սառը ջրով։

Այս դիմակը ոչ միայն կնեղացնի դեմքի մաշկի ծակոտիները, այլ նաև կօգնի հեռացնել մաշկի մահացած բջիջները։


Լոլիկ և լայմի հյութ


Լոլիկի հյութի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ լայմի հյութ, բամբակով հեղուկը քսեք դեմքին, թողեք 15 րոպե և լվացեք սառը ջրով։


Այս դիմակը կձգի դեմքի մաշկն ու կնեղացնի ծակոտիները։

Կիտրոն և անանասի հյութ


Կես կիտրոնի հյութը խառնեք կես բաժակ անանասի հյութի հետ, կտորը թրջեք ստացված հեղուկի մեջ և 5 րոպեով դրեք դեմքին։ Դիմակը լվացեք սառը ջրով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին