Կարևոր իրադարձություններ

Ալաշկերտը հաղթել է հավաքի վերջին խաղում

21 Հունիս, 2017 19:55
Ալաշկերտը հաղթել է հավաքի վերջին խաղում

Մինսկում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի երկրորդ խաղում «Ալաշկերտը» հանդիպել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ФНЛ) հանդես եկող Յարոսլավլի «Շիննիկին»: Հայաստանի չեմպիոնը հաղթել է 2:0 հաշվով:

 

Առաջին խաղակեսում տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը բացել է Արտակ Եդիգարյանը, իսկ երկրորդ խաղակեսում գոլով է ավարտվել Արտակ Գրիգորյան-Արտակ Դաշյան-Միհրան Մանասյան գեղեցիկ եռաքայլ կոմբինացիան

Այսօր «Ալաշկերտը» կվերադառնա Երևան և կշարունակի նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` Անդորրայի «Սանտա-Կոլոմայի» հետ դիմակայությանը:

«Ալաշկերտ» — «Սանտա-Կոլոմա» հանդիպումը կկայանա հունիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

Հիշեցնենք, որ Մինսկի հավաքի առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային»` 2:1:

 

Լրահոս

Դիտել ավելին