Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանի քաղաքականությունն այսօր նախապայմաններով է, քանի որ գալիս են ճշտելու` երբ ենք պատրաստվում հող զիջել». քաղաքագետ

21 Հունիս, 2017 16:52
«Ադրբեջանի քաղաքականությունն այսօր նախապայմաններով է, քանի որ գալիս են ճշտելու` երբ ենք պատրաստվում հող զիջել». քաղաքագետ

ԼՂ հարցով բանակցությունների մեջ փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ հայկական կողմը դիվանագիտական գործողություններում մարտավարությունը փոխի: Այս մ ասին այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Հիմա ՀՀ-ն հայտարարում է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ, սակայն պետք փոխի մարտավարությունը: Այժմ պետք է պայքարենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի հասցեական հայտարարություններ անի, այլ ոչ թե սպասենք, որ Ադրբեջանի կամքով կրկին բանակցություններ սկսենք: Ակնհայտ է` պետք է դիպուկ, կետային հակահարված տալ, հակառակ դեպքում որևէ արգումենտ չկա, թե ինչու պետք է բանակցությունները կրկին սկսվեն»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով`  Ադրբեջանի քաղաքականությունն այսօր նախապայմաններով է, քանի որ գալիս են ճշտելու` երբ ենք պատրաստվում հող զիջել. նրանք մեզ հետ չեն բանակցում: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին