Կարևոր իրադարձություններ

«Անկախ 2018թ.-ին վարչապետի անձից, գործ պետք է ունենանք ՀՀԿ-ի հետ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ». Շարմազանով

21 Հունիս, 2017 15:50
«Անկախ 2018թ.-ին վարչապետի անձից, գործ պետք է ունենանք ՀՀԿ-ի հետ՝  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ». Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր` հունիսի 21-ին, խորհրդարանում անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավորների բարձրացրած հարցին` ով է լինելու վարչապետ 2018 թ-ից հետո: 

«Մենք այլևս խորհրդարանական հանրապետություն ենք, իսկ ընտրություններին ժողովուրդը վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու ՀՅԴ-ին: Հետևաբար, անկախ 2018թ.-ին վարչապետի անձից, գործ պետք է ունենանք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` ունենք մի հանրապետություն, որ, դժբախտաբար, «17 տոկոսանոց թոքերով է շնչում».

«Ունենք բազում անվտանգության մարտահրավերներ, գումարած ահաբեկչության մարտահրավերը, ուղիղ Հայաստանից մինչև Սիրիա մի քանի հարյուր կմ է։ Մենք, որպես քաղաքական իշխանություն, պարտավոր ենք բոլոր բացասական բաները դիտարկել»,- նշեց նա:



 

Լրահոս

Դիտել ավելին