Կարևոր իրադարձություններ

«Փայլաթիթեղի արտադրության մայիսյան ռեկորդը»

21 Հունիս, 2017 16:01
Հեղինակ՝ Սեդա Ադամյան
«Փայլաթիթեղի արտադրության մայիսյան ռեկորդը»

Հայաստանում փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող ընկերությունը արտադրության նոր ռեկորդ է սահմանել:

Մայիսին արտադրվել էր 3150 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը ամբողջությամբ արտահանվել է: Այն արտահանվել է դեպի ԱՄՆ և եվրոպական երկրներ: Վերջինի դեպքում արտադրանքի ամենամեծ ծավալները ուղղվել են Գերմանիա:

Հայկական փայլաթիթեղի արտադրությունը ունի աճման միտում: Սպասվում է, որ այս տարի ընկերությունը կարտադրի 36.500 տոննա ֆոլգա, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է լինելու 20%-ով: 

 

Լրահոս

Դիտել ավելին