Կարևոր իրադարձություններ

«Դուք ասում էիք` ամեն օր գոլեր են խփվելու, բայց մենք դեռևս գոլ չենք տեսել, այլ ինքնագոլեր սեփական դարպասում». Նաիրա Զոհրաբյանը` վարչապետին

21 Հունիս, 2017 13:55
«Դուք ասում էիք` ամեն օր գոլեր են խփվելու, բայց մենք դեռևս գոլ չենք տեսել, այլ ինքնագոլեր սեփական դարպասում». Նաիրա Զոհրաբյանը` վարչապետին

Այսօր խորհրդարանում ՀՀ կառավարության 2017-2022 թթ.-ի ծրագրի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետին հիշեցրեց նախորդ տարի ԱԺ-ում տեղի ունեցած իր և վարչապետի երկխոսությունը:

«Ես Ձեզ հարցրեցի՝ պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որին նստած է իշխանությունը։ Կամ Ձեր ձեռքերը չեն հասել, կամ թույլ չեն տալիս. Ձեր ժամանակը բավարար էր այս խնդիրները լուծելու համար։ Դուք ասում էիք, որ ամեն օր գոլեր են խփվելու, բայց մենք դեռևս գոլ չենք տեսել, այլ ինքնագոլեր սեփական դարպասում»,- ասաց նա ու հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին։

Անդրադառնալով երկրում ներդրումների մասին` Ն. Զոհրաբյանն ասաց, որ ներդրողից «ուզում են փայ մտնել»:

«Կոռուպցիան այդ ոլորտում ամենասարսափելին է, հարկային խայտառակ պրեսսինգ է նրանց նկատմամբ, որոնք չեն համաձայնում խաղի կանոններին ենթարկվել»,- նշեց պատգամավորը։

 

Լրահոս

Դիտել ավելին