Կարևոր իրադարձություններ

Ես կարծում եմ, որ դա կարծիքների փոխանակում է․ Կոստանյանը՝ ԵՄ դեսպանի և իշխանության հայտարարությունների մասին (տեսանյութ)

21 Հունիս, 2017 12:50
Ես կարծում եմ, որ դա կարծիքների փոխանակում է․ Կոստանյանը՝ ԵՄ դեսպանի և իշխանության հայտարարությունների մասին (տեսանյութ)
«Ես կարծում եմ, դուք եք դրան շատ մեծ նշանակություն տալիս՝ որակելով այն որպես միջադեպ։ Ես կարծում եմ, որ դա կարծիքների փոխանակում է, կարծիքների դիրքորոշումների արտահայտման եղանակ է։ Չեմ կարծում, որ այդ նույն բանախոսներից, երբ հարցնենք, որ էսպես սուր, քննադատաբար կամ այլ որակումներ տաք, համարյա համոզմունք ունեմ, այդ սուբյեկտներին չեմ ճանաչում, բայց  իրանք կասեն՝ գիտեք ինչ կա, քննարկում ենք։ Տարբեր կարծիքներ ունենք, մենք առաջարկում ենք իստիտուցիոնալ փոփոխություն, Հայաստանը կարող է ավելի լավ տարբերակ է առաջարկում։ Խնդիրը նրանում է, որ սա ողջամիտ բանավեճ է»։ Այս մասին Shabat.am-ի հարցին ի պատասխան լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ԵՄ դեսպան Սվիտալսկու և իշխանության ներկայացուցիչների կոշտ հայտարարությունների պատճառով չեն վատթարանա Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ 
 
ԵՄ դեպսան Պյոտր Սվիտալսկին, հիշեցնենք, հայտարարել էր, որ անհրաժեշտ է փոխել ԿԸՀ-ի կազմն ու այնտեղ պետք է ներգրավեն քաղհասարակության ներկայացուցիչներ։ 
 
Գևորգ Կոստանյանն ասում է, որ կարող է անդրադառնալ այս հարցին  այն դեպքում, երբ հասկանա, թե ինչի հիմքեր է ունեցել դեսպանը։ 
 
Մանրասմաները՝ տեսանյութում։ 
 
 

Լրահոս

Դիտել ավելին