Կարևոր իրադարձություններ

«Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրվել «համոզողների» մեջ չկամ». Կարեն Կարապետյան

21 Հունիս, 2017 12:42
«Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրվել «համոզողների» մեջ չկամ». Կարեն Կարապետյան

Այսօր` հունիսի 21-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ.-ի ծրագրի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց` արդյո՞ք վերջինս «համոզում է» Նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրվել վարչապետի պաշտոնում:

«Այնպիսի տպավորություն է ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները սկսում են, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին համոզել, որ փոխի իր մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում: Ուզում եմ հասկանալ «համոզողների» թվո՞ւմ եք, թե ոչ»,- ասաց Փաշինյանը` դիմելով վարչապետին:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ հարցը մի քիչ կոռեկտության դաշտի մեջ է: «Որպեսզի ճիշտ հասկացված լինի, ես չեմ կարող պնդել, հենց պնդում ես, դու միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը բավարար է»,- ասաց նա ու հավելեց. «Չգիտեմ ինչ է ասել՝ համոզողներ կան, թե չկան, բայց ես համոզողների մեջ չկամ»:



 

Լրահոս

Դիտել ավելին