Կարևոր իրադարձություններ

«Տպավորություն է` Դուք չեք լինելու հաջորդ վարչապետը». Էդմոն Մարուքյանը` Կարեն Կարապետյանին

21 Հունիս, 2017 11:45
«Տպավորություն է` Դուք չեք լինելու հաջորդ վարչապետը». Էդմոն Մարուքյանը` Կարեն Կարապետյանին

Այսօր` հունիսի 21-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց կառավարության  2017-2022 թթ. ծրագիրը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծիքով` վարչապետը «շատ անհավես ու անէմոցիա է ներկայացնում կառավարության ծրագիրը»

«Այնպիսի տպավորություն է, որ Ձեզ քիչ առաջ ասել են` այլևս վարչապետ չեք լինելու: Ինձ մի հարց է հետաքրքրում` Դո՞ւք եք լինելու 2018թ.-ին վարչապետ, ասեք` իմանանք, թե ում հետ գործ ունենք: Մեր երկիրը չի կարող այդքան երկար սպասումների մեջ լինել: Եթե այսքան անհավես եք, տպավորություն է` Դուք չեք լինելու հաջորդ վարչապետը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

«Անհավես չեմ ու չգիտեմ` ոնց անեմ, որ նման տպավորություն չթողնեմ: Փաստորեն, կֆիքսեմ, որ համաձայն եմ Ձեզ հետ, քանի որ այդ հարցին պատասխան չունեմ»,- դիտարկմանն այսպիսի պատասխան տվեց վարչապետը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին