Կարևոր իրադարձություններ

«Ուզում եմ ռեալիստ լինել. հեշտ ճանապարհ չի լինելու». վարչապետ

21 Հունիս, 2017 11:25
«Ուզում եմ ռեալիստ լինել. հեշտ ճանապարհ չի լինելու». վարչապետ

Հեշտ ճանապարհ չի լինելու: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, Ազգային ժողովում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը:

Վարչապետի խոսքով` կան պետություններ, որոնք ավելի վատ «ստարտային» պայմաններում են եղել, սակայն կարողացել են բռնած գործի հավատով՝ հասնել լավ վիճակի:

«Ուզում եմ ռեալիստ լինել. հեշտ ճանապարհ չի լինելու: Այդ ճանապարհը աշխատելն է, կրթվելը, անմնացորդ նվիրվելը գործին»,- ասաց նա ու հավելեց.

 «Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, որի 83%-ը շրջափակված է և միայն 17% է բաց։ Այստեղ կան հակասող շահերով բազմաթիվ խաղացողներ, կախվածություն ունենք համաշխարհային ցնցումներից, մեր իրականությունը դեռ երկար է լինելու այդպիսին, ունենք նաև ներքին խնդիրներ, որոնց բավական քաջատեղյակ ենք»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին