Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը պետք է փոխի արտաքին քաղաքական կուրսը. ՌԴ երաշխիքները չեն գործում. «Առավոտ»

21 Հունիս, 2017 10:12
Իշխանությունը պետք է փոխի արտաքին քաղաքական կուրսը. ՌԴ երաշխիքները չեն գործում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը եւ դիվանագիտությունը պետք է փոխեն իրենց կուրսը:

«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մեզ ասում էին, թե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրն է լուծում, մեր իշխանավորները նաեւ ասում էին, որ ՀԱՊԿ-ի դեպքում չի լինելու որեւէ ռազմական ոտնձգություն, տարօրինակ է լսել, որ մեզ ներկայացնում էին տնտեսական համակարգ՝ Մաքսային միություն, որը հետո դարձավ ԵՏՄ՝ իբրեւ անվտանգության երաշխիք Արցախի եւ ՀՀ համար։

Իսկ ՀՀ դիվանագիտության մասը ներկայացնում էր, որ տարբեր հարթակներում իրենք դուրս են գալիս ամբողջ աշխարհի դեմ ՌԴ շահերի համար՝ հիմնավորվելով, թե իբր Ռուսաստանն է որոշում Հայաստանի անվտանգությունը։ Մինչդեռ իշխանությունները պետք է այլ ճանապարհներ գտնեն, հայտարարեն, որ այս երաշխիքները չեն գործում, ու փորձում են գտնել այլ երաշխիքներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին