Կարևոր իրադարձություններ

«Ժառանգությունն» այսօր վարչության նիստ է հրավիրել. Սեյրան Օհանյանը ևս ներկա կլինի, պատրաստվում է նույնիսկ ելույթ ունենալ. «Հրապարակ»

21 Հունիս, 2017 09:45
«Ժառանգությունն» այսօր վարչության նիստ է հրավիրել. Սեյրան Օհանյանը ևս ներկա կլինի, պատրաստվում է նույնիսկ ելույթ ունենալ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունն այսօր վարչության նիստ է հրավիրել, հին վարչության վերջին նիստն է, հաստատելու են հունիսի 25-ի համագումարի օրակարգը, հրավիրյալների ցանկը։ Տեղեկություններ կան, որ հրավիրյալների թվում է ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը, ով պատրաստվում է նույնիսկ ելույթ ունենալ։
 
«Եթե Վարդան Օսկանյանն այդ օրը Հայաստանում լինի, ապա անպայման նա էլ կմասնակցի»,- տեղեկացրեց կուսակցության ներկայացուցիչը։ Համագումարը կընտրի նոր վարչություն, արդեն կան ինքնառաջադրված թեկնածուներ։ Նախատեսվում են ծրագրային փոփոխություններ, ապրիլի 2-ի ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ինտենսիվ հանդիպումներ են ունեցել, քննարկվել են միավորման տարբերակները։ Ավելի շատ հակված են «Ժառանգության» պլատֆորմի վրա նոր կուսակցություն ձեւավորելուն։ Համագումարը տեղի կունենա «Կոնգրես» հյուրանոցում, ժամը 12-ին։ Այն լրագրողների համար բաց է լինելու»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին