Կարևոր իրադարձություններ

Անդրիաս Ղուկասյանը հեգնանքով է նայում, թե ինչպիսի սպիտակ թելով է շուլալված իր դեմ հարուցված քրեական գործը. «Փաստ»

21 Հունիս, 2017 09:34
Անդրիաս Ղուկասյանը հեգնանքով է նայում, թե ինչպիսի սպիտակ թելով է շուլալված իր դեմ հարուցված քրեական գործը. «Փաստ»

«Փաստ»-ի հյուրն է Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը

– Պարոն Մեջլումյան, ի՞նչ ընթացքի մեջ է Անդրիաս Ղուկասյանի գործը:

– Անդրիաս Ղուկասյանի գործով արդեն ավարտ են հայտարարել: Այսինքն` ընդհանուր գործից առանձնացրել են: Եվ աշխատանքները միայն իր մասով են տարվում, որպեսզի ուղարկեն դատարան:

Իսկ ինչ վերաբերում է կալանավորմանը, ապա արդեն հինգերորդ անգամ են այն երկարացնում: Այդ առթիվ մենք բողոքարկել ենք, և նիստը տեղի ունեցավ վերաքննիչ քրեական դատարանում: Բոլոր կողմերն էլ ըստ էության իրենց ասելիքն ասացին, բայց դատարանը հետաձգեց նիստը և նոր նիստ նշանակեց չորեքշաբթի` այսօր:

– Իսկ եթե մերժի ձեր բողոքարկումը, այդ դեպքում ի՞նչ եք մտադիր անելու:

– Բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան:

– Անդրիաս Ղուկասյանի գործով նաև դիմել եք Մարդու իրավունքների երոպական դատարան: Այնտեղի՞ց ինչ նորություն կա: Ինչպե՞ս է գործի ընթացքը:

– Եվրոպական դատարան մենք դիմել ենք Անդրիաս Ղուկասյանի կալանքի գործով: Այս գործը քննելու հարցում առաջնահերթություն է տրվել դատարանի կողմից:

– Ի՞նչ հույսեր ունեք: Ե՛վ Հայաստանի դատարաններից, և՛ եվրոպական դատարանից:

– Հուսով ենք, որ եվրոպական դատարանում կարձանագրվեն խախտումները, որոնց առկայությամբ կայացվեց Անդրիասին կալանավորելու որոշումը:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դատարաններին, ապա մի բան ակնհայտ է, որ իրականացվում է քաղաքական հետապնդում: Իսկ թե մեր դատարանները որքանով են անկախ, ամենքս գիտենք: Հատկապես` քաղաքական գործերի պարագայում:

– Այսինքն` այս ամենի մեջ դուք տեսնում եք միմիայն քաղաքական հետապնդում:

– Միանշանակ:

– Իսկ ո՞րն էր նպատակը, որ նրա գործն առանձնացրեցին ընդհանուր գործից:

– Առանձնացրեցին հենց այդ նպատակով, որպեսզի նրա վերաբերյալ իրականացնեն քաղաքական հետապնդում:

– Իսկ ինչպե՞ս է իրեն զգում Անդրիաս Ղուկասյանը: Հոգեպես պի՞նդ է, ամո՞ւր է, թե կոտրվել է:

– Հոգեպես ամուր է և իրեն լավ է զգում: Իր դեմ հարուցված քրեական գործը տվել ենք իրեն, և նա ուսումնասիրում է: Ու ծիծաղում է, թե ինչի մեջ են իրեն մեղադրում: Նաև ծիծաղում է, թե ինչպիսի սպիտակ թելով է շուլալված այն: Այսինքն` ակնհայտ սարքովի, չհիմնավորված մեղադրանք է առաջադրված նրա դեմ: Եվ մեզ համար անգամ հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է նման գործն ուղարկել դատարան:

– Իսկ ինչո՞վ է զբաղվում Անդրիասը կալանավայրում:

– Ինչպես ասացի` գործի նյութերն է ուսումանասիրում:

– Ասում են, որ մշակում է Հայաստանը ներկա ճգնաժամից հանելու ծրագիրը: Այդպե՞ս է:

– Միանշանակ չեմ կարող ասել: Բայց, համենյան դեպս, գիտենք, որ դեռ ընտրություններից առաջ արդեն նման ծրագրերի վրա աշխատում էր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին