Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում անասնակեր չկա. խոտի գինն արդեն թանկաց­րել են. «Հայկական ժամանակ»

21 Հունիս, 2017 09:25
Շիրակի մարզում անասնակեր չկա. խոտի գինն արդեն թանկաց­րել են. «Հայկական ժամանակ»

Մի քանի օր է՝ Շիրակի մարզի գյուղական հա­մայնքներում սկսվել է խոտ­հունձը: Armtimes.com-ին պարզ դարձավ, որ Շիրակի ցանքատարածություններն այս տարի այնքան էլ բերքա­տու չեն, գյուղացիները դժ­գոհ են:

Մասնավորապես, մարզի Կապս համայնքում խոտի ցանքատարա­ծությունները չեն հնձում: Գյուղապետ Լորիկ Մկոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում անասնակերի լուրջ խնդիր է առաջանալու մարզում:

 «Դաշտերի վիճակն այս տարի վատ է: Բնական խոտ չկա, իսկ ցա­նովի խոտերի (կորնգան, առվույտ) բերքն էլ շատ քիչ է: 2-3 օր է քաղելը սկսել ենք, բայց օգուտ չկա: Կորն­գանի բոյը հազիվ 15-20 սանտի­մետր է: Դաշտ կա, որ խոտ չկա, տեղ էլ կա, որ մի 30 հատ տուկ հա­զիվ դուրս գա»,- «Հայկական ժամանակ» -ի հետ զրույցում դժգոհելով ասաց Կապսի գյուղապետը:

 

Համայնքապետը հավաստիաց­նում է, որ նախորդ գյուղատնտեսա­կան տարում մեկ հեկտարից մինչև 450 հակ է հնարավոր եղել ստանալ: Հիմա նվազել է բերքատվությունը, կատարված ծախսերը ստացված արդյունքին համապատասխան չեն: «Մեկ հեկտարը քաղելու համար 12 հազար դրամ և 10 լիտր վառե­լիք է պետք, մեկ տուկ կապելը 100 դրամ է, բայցի դա, նաև թելն ենք առ­նում, մեկ հատ տուկ տեղափոխելը 150 դրամ է»,- «Հայկական ժամանակ» -ին տե­ղեկացրեց Լորիկ Մկոյանը:

Գյուղապետը նշում է, որ արդեն անասնակերի կտրուկ գնաճ է նկատվում, որը լինելու է շարունակական: Մկոյանի խոսքով՝ մարզում առաջիկա ձմռանը անասնակերի բացակայության պատճառով հար­կադիր մորթ կիրականացվի: Այս մտավախությունը անասնատերերին խուճապի է մատնել:

 

«Խոտի գներն արդեն թանկաց­րել են: Հիմա մի տուկը 1500 դրամ է, ձմռանը կդառնա 2000 դրամ: Ամասիա էլ որ խոտ չեղավ՝ ավելի կթան­կանա: Ով էլ հնարավորություն չու­նեցավ գնելու, ստիպված վաճառե­լու է անասունը կամ հարկադիր մոր­թի ենթարկի»,- եզրափակում է Կապսի գյուղապետը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին