Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն տարածքային կառույց­ների ղեկավարներին փո­խում է պաշտոնանկություններին զուգահեռ. «Հրապարակ»

21 Հունիս, 2017 08:44
ՀՀԿ-ն տարածքային կառույց­ների ղեկավարներին փո­խում է պաշտոնանկություններին զուգահեռ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն տարածքային կառույց­ների ղեկավարներին փո­խում է պաշտոնանկություններին զուգահեռ: Անցյալում Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավարը Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան էր՝ նախ­կին թաղապետ Արմեն Հարությունյանը: Թոխմա­խի Մհերի՝ ՀՀԿ-ից նեղանալ հեռանալու ֆոնին Հարությունյանին ազատեցին ոչ միայն վարչա­կան շրջանի ղեկավարի պաշտոնից՝ նշանակելով Դավիթ Գրիգորյանին, այլև ՀՀԿ Էրեբունու կա­ռույցի ղեկավարի պաշտոնից: Այժմ նորանշանակ թաղապետն է ՀՀԿ ղեկավարը: ՀՀԿ այլ կա­ռույցների ղեկավարներ չեն փոխվել, որովհետև պաշտոնանկություններ չեն եղել: Միայն Գեղարքունիքի մարզպետն է նոր նշանակվել, սակայն այդ մարզում կառույցի ղեկավարը շարունակում է մնալ նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որն այժմ պատգամավոր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին