Կարևոր իրադարձություններ

ԱԺ աշխատակազմի ղեկավարը նոր բարքեր է սահմանել. բոլորը սարսափով սպասում են նոր, անկանխատեսելի որոշումների. «Հրապարակ»

21 Հունիս, 2017 07:50
ԱԺ աշխատակազմի ղեկավարը նոր բարքեր է սահմանել. բոլորը սարսափով սպասում են նոր, անկանխատեսելի որոշումների. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարը նոր բարքեր է սահմանել, ինչը բողոքի ալիք է բարձրացրել։ Արա Սաղաթելյանը խստացրել է աշխատանքային գրաֆիկը՝ պարտադրելով բոլորին աշխատավայրում լինել առավոտյան ժամը 9-ին եւ 6-ից շուտ չհեռանալ։ Մինչ այդ ԱԺ-ն որոշ օգնական-խորհրդականների համար ժամանցի վայր էր, գալիս էին միայն նիստերի օրերին՝ իրենց ցուցադրելու համար։ Աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանն զբաղված էր օրենքներ ու սահմանադրություններ մշակելով (Հայաստանի, Ղարաբաղի), ժամանակ չուներ բուն պարտականություններով զբաղվելու։ Հիմա բոլորը սարսափով սպասում են նոր, անկանխատեսելի որոշումների»։
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին