Կարևոր իրադարձություններ

Ես ոչ մի խնդիր չունեմ անկողնում․ փիրսինգների ռեկորդակիր (լուսանկարներ)

20 Հունիս, 2017 23:40
Ես ոչ մի խնդիր չունեմ անկողնում․ փիրսինգների ռեկորդակիր (լուսանկարներ)

Ռոլֆ Բուհոլթսը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ փիրսինգներ արած անձ։ Նա հայտարարել է, որ իր մարմնի վրա կա 453 փիրսինգ։ Այս մասին գրում է «Life.ru»-ն։

Գերմանացի էքստերմալիստը միայն փիրսինգներով չի սահմանափակվել, նրա մարմինը ամբողջությամբ ծածկված է դաջվածքներով, մարմնից զատ դաջվածքներ են արված նաև նրա աչքերում։ Եվ չնայած երկաթների առատությանը իր մարմնի վրա Ռոլֆը գոհ է իր սեռական կյանքից և նշում է, որ այն իրեն ընդհանրապես չի խանգարում։

«Եթե այն ինձ խանգարեր, ես այդքան փիրսինգներ չէի անի»,- ասել է փիրսինգի սիրահարը։

Եվ այժմ հարց է ծագում՝ որտեղ է Ռոլֆը տեղավորում այդքան զարդերը, քանի որ դեմքի և բերանի շրջանում կա շուրջ 94 պիրսինգ։

Ռոլֆը առօրյայում որևէ խնդիր չի ունենում, միակ անհանգստություն նա զգում է օդակայաններում, քանի որ կան երկրներ, որոնք չեն ընդունում մարդկանց ոչ ստանդարտ տեսքը։ Եվ նույնիսկ նրա հետ դեպք է պատահել, երբ նա մեկնելիս է եղել Դուբայ, իրավապահները նրան ձերբակալել են քանի որ մտածել են, որ նա զբաղվում է սև մագիայով։

operativ.am

 

Լրահոս

Դիտել ավելին