Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տունը հայտնել է ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցների վերացման պայմանները

20 Հունիս, 2017 23:27
Սպիտակ տունը հայտնել է ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցների վերացման պայմանները

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինայի արևելքում նկատելի կլինի Մոսկվայի «ներկայությունը»

«Դա պատժամիջոցների պատճառներից մեկն է, քանի դեռ նրանք դուրս չեն եկել Արևելյան Ուկրաինայից, պատժամիջոցները կգործեն, քանի որ մենք կարծում ենք, որ դա Ուկրաինայի մի մասն է: Այդ պատճառով պատժամիջոցները կշարունակեն գործել», - Gazeta.ru-ի հաղորդմամբ` ասել է Սփայսերը:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան անել է ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների մշակմանը` պայմանավորված Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով պատժամիջոցների ընդլայնմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին