Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն Հայաստանում սիրիացի ներգաղթյալներին աջակցության համար 3 մլն եվրո կհատկացնի

20 Հունիս, 2017 22:21
ԵՄ-ն Հայաստանում սիրիացի ներգաղթյալներին աջակցության համար 3 մլն եվրո կհատկացնի

Եվրամիության Տարածաշրջանային վստահության հիմնադրամը հունիսի 20-ին սիրիացի ներգաղթյալներին աջակցելու նոր ծրագիր է հաստատել` ընդհանուր 275 մլն եվրո ծավալով:

Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, նախատեսված գումարի մեծ մասը կհատկացվի Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Արևմտյան Բալկաններում և Հայաստանում գհտնվող սիրիացիների օգնությանը:

Ըստ ծրագրի 3 մլն եվրո է հատկացվելու Հայաստանում ապաստան գտած սիրիացիների աջակցությանը: Միջոցները կուղղվեն առողջապահական և հոգեբանասոցիալական ծառայությունները ներգաղթյալների համար հասանելի դարձնելուն, բնակարանային պայմանները բարելավելուն, տնտեսական հնարավորություններ ստեղծելուն, ինչպես նաև դպրոցականների և ուսանողների ինտեգրմանը ուսուցման գործընթացին:

Ընդհանուր առմամբ, նախագծերը կկենտրոնանան առողջապահության, կրթության, տեղական համայքի աջակցության վրա:  

«Մենք փրկարար օղակ ենք նետում երկրում և տարածաշրջանում գտնվող միլիոնավոր սիրիացիներին` օգնելով նրանց ապագա ստեղծել սիրիացի փախստականների և ընդունող համայնքների համար», - ասել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

 

Լրահոս

Դիտել ավելին