Կարևոր իրադարձություններ

Բնական միջոց, որը կօգնի գունաբացել մաշկն ու ազատվել տարիքային պիգմենտային հետքերից

20 Հունիս, 2017 22:20
Բնական միջոց, որը կօգնի գունաբացել մաշկն ու ազատվել տարիքային պիգմենտային հետքերից

Արևի ճառագայթների ազդեցությունը, հորմոնալ ու տարիքային փոփոխությունները, ինչպես նաև վիտամինների պակասը, գենետիկ հակվածությունն ու լյարդի հետ կապված խնդիրները կարող են դառնալ մաշկի պիգմենտային հետքերի առաջացման պատճառ:     Տարիքային պիգմենտային հետքերը հիմնականում ի հայտ են գալիս ձեռքերի, մեջքի, դեմքի և լանջաբացվածքի հատվածում: Որպես կանոն՝ դրանք առողջության համար վտանգ չեն ներկայացնում, սակայն այդքան էլ հաճելի տեսք չունեն: Takprosto.cc կայքը ներկայացրել է մի բնական միջոց, որը գունաբացում է մաշկը և ազատում պիգմենտային հետքերից: Ընդ որում՝ այն կարելի է պատրաստել նույնիսկ տնային պայմաններում:     Բաղադրությունը.     ·        1 հատ կարմիր սոխ,    ·        ½ բաժակ խնձորի քացախ:  Պատրաստման եղանակը  Սոխը կտրատել, լցնել կոտորայիչի մեջ, ավելացնել քացախն ու մանրացնել, իսկ այնուհետև քամել ստացված զանգվածը:  Հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել ստացված խառնուրդով և քսել այն պիգմենտային հետքերին: Ամեն օր այս պրոցեդուրան կրկնելու դեպքում ընդամենը 2-4 շաբաթ անց մաշկը ձեռք կբերի հավասար գեղեցիկ գույն:     Սակայն հարկավոր է հիշել, որ նմանատիպ ցանկացած պրոցեդուրայից առաջ պետք է խորհրդակցել մաշկաբանի հետ՝ մելանոմայի առկայությունը հերքելու համար: Բացի այդ, մինչ այս միջոցն օգտագործելն անհրաժեշտ է համոզվել, որ այն չի առաջացնի ալերգիկ ռեակցիաներ:     Բացի այդ, հարկ է հիշել, որ պիգմենտային հետքերի առաջացումը կանխելն ավելի հեշտ է, քան հետագայում դրանցից ազատվելը, ուստի մաշկի ամենօրյա խնամքի համար նախատեսված քսուքը պետք է ունենա գոնե թույլ արևապաշտպան հատկություն, իսկ լողափ այցելելու կամ արևի տակ երկար ժամանակ անցկացնելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել հատուկ արևապաշտպան քսուքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին