Կարևոր իրադարձություններ

Արտաշատի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին. armtimes.com

20 Հունիս, 2017 21:46
Արտաշատի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին. armtimes.com

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է կառավարության նիստի օրակարգի նախագծերից: Ընտրության օրը նշանակելու նախագիծը գործադիրի հավանությանը կներկայացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնական կայքից ել տեղեկաանում ենք, որ Արգամ Աբրահամյանի հրաժարակնից հետո նրան ոչ թե փոխարինում է փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, այլ մյուս փոխքաղաքապետը՝ Իսահակ Գրիգորյանը: Արտաշատի բնակիչները հենց նրա անունով են դիմումներ գրում այս կամ այն հարցով, որը քաղաքապետի լիազորությունների շրջանակում է: Իսահակ Գրիգորյանին ուղղված դիմումների վրա նշվում է «Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Իսահակ Գրիգորյանին»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին