Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ դիրք է բռնում Ծառուկյան դաշինքը ԵՄ-իշխանություն բանավեճում (տեսանյութ)

20 Հունիս, 2017 18:42
Ի՞նչ դիրք է բռնում Ծառուկյան դաշինքը ԵՄ-իշխանություն բանավեճում (տեսանյութ)

Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ Եվրամիության դեսպանը անցած շաբաթ խիստ գնահատական էր հնչեցրել՝ առաջարկելով փոփոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այն քաղհասարակության ներկայացուցիչների ընդգրկմամբ դարձնել «արժանահավատ», խոսել էր իրավապահ համակարգի անկախության պակասից, անդրադարձել ռեյտինգային համակարգի արդյունավետությանը:

Դեսպանի հայտարարությանը արձագանքել էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վստահելիության, իրավունքների փոփոխության հարցը, դա մեր ներքին խնդիրն է, և մենք խնդրում ենք որևէ մեր գործընկերների, շատ հարգելով նրանց, պահպանել քաղաքական կոռեկտությունը և չմիջամտել ներքին օրակարգային խնդիրներին։ 

Այսօր՝ Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց, որ անցյալ շաբաթվա համաժողովին իր «բարեկամական ոգով հնչեցրած կարծիքում» որևէ նորություն չի եղել, և նույն տեսակետները ԵՄ-ն հայտնել է նախորդ հայտարարություններում:

«Նախքան ինչ որ մեկի վրա հարձակվելը ստուգեք, թե ինչ է ասվել, ստուգեք աղբյուրը, լսեք ձայնագրությունը, նայեք տեսանյութը և մտածեք՝ նախքան հափշտապ եզարակացություններ անելը»,- ասել է դեսպանը:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուիչ Էդուարդ Շարմազանովը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ է Պյոտր Սվիտալսկու հնչեցրած մտքերին և կարիք չունի երկրորդ անգամ կրկնվելու:

Ծառուկյան դաշինքի պատագմավոր Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է այն անառողջ արձանքները, որոնք եղել էին դեսպանի առաջին հայտարարությունից հետո: Պատգամավորը կարծում է, որ Սվիտալսկին որւևէ նոր բան չէր ասել, որի համար նրան մեղադրեցին դիվանագիտական էթիկայի խախտման, Հայաստանի ներքին գործերին խառնվելու մեջ:

Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ  ընտրատեղամասերում ընտրություններն արդար են եղել, սակայն ուշադրություն պետք է դարձնել, «թե ինչ է եղել դրսում»։ «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին։ Կար անգամ մի նկար, որում պատկերված էին բուժհաստատություններում հիվանդների փոխարեն քվեարկող բժիշկներ: Նույն կարծիքին է նաև Նաիրա Զոհրաբյանը

Դեսպանը նշել էր նաև, որ ԿԸՀ-ի կազմը պետք է ընդլայնվի, այնտեղ պետք է ներառվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին