Կարևոր իրադարձություններ

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները պետք է այլևս բանի տեղ չդնել»

20 Հունիս, 2017 12:28
Հեղինակ՝ Կարեն Համբարձումյան
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները պետք է այլևս բանի տեղ չդնել»

Հայաստանի քաղաքական վերնախավում շատ վաղուց հենց թեկուզ քարոզի մակարդակում ու ագիտացիայի միջոցով վաղուց պետք է առաջնայնություն դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները այլևս բանի տեղ չդնելու քաղաքականությունը։ Նախ,որովհետև քսանհինգ տարիների ընթացքում փորձը ցույց տվեց,որ այդ կազմակերպությունը որևէ լծակ չունի ազդելու երկու երկրների միջև տարվող բանակցությունների հաջող կայացմանը։ այսինք եթե այդքան երկար ժամանակ նույն անբովանդակ հայտարարություններն են արվում,այն ժամանակ երբ սահմանում իսկակական պատերամզ է ընթանում,ամեն օր մարդ է զոհվում,ուրեմնա յդ խումբը պահելու իմաստ չկա։ Ասվածը գուցե այնքան էլ կոռեկտ չի,եթե դիտարկենք ՄԱԿ-ի ՝ մարդու իրավուքնների ու ժողովրդավարության տեսանկյունից,սակայն կարծում ենք,որ Հայաստանն ու Ադրբեջանը առանց միջնորդների ավելի հեշտ լուծում կգտնեն,քան դրանց միջոցով։ Անշուշտ,պատերազմի բաղադրիչը ևս մտնում է սրա մեջ ու ցավոք սա մեր ճակատագիրն է,որից մենք չենք կարող խուսափել։ Եվ կարծես թե ամեն ինչ դրան է գնում։ Պարզ է որ Ադրբեջանի սադրանքներից հետո,հայկական կողմը մինիմում պետք է կրկնակի անգամ ուժեղ պատասխան տա,հաջորդ պահին արդեն հակառակորը կարող է մեզ բերել անկանկալի ու արդյունքում տարվ ակտրվածքով մենք ահռելի զոհեր ենք ունենում,թեպետ Ադրբեջանը դրա կրկնակին է ունենում։ Սակայն մի թե կարող է որևէ արդարացում լինել,մանավանդ Հայաստանի համար,ով բացի պատերազմը նաև ըստ էության գնտվում է համարյա թե բլոկադայի մեջ։ Այնպես որ անկապ ու ոչ մի բան չասող այս խմբերի գործունեությունը պիտի դադարեցնել,հրաժարվել ու հարցը լուծել,թեկուզ պատերազմի գնով, բայց վերջնական։

 

Լրահոս

Դիտել ավելին