Կարևոր իրադարձություններ

«Ալեքս տեքստիլում» վարչապետին ուղեկցել է Սամվել Ալեքսանյանը, որը բազմիցս հայտարարել է, որ բիզնես չունի. «Հայկական ժամանակ»

20 Հունիս, 2017 10:17
«Ալեքս տեքստիլում» վարչապետին ուղեկցել է Սամվել Ալեքսանյանը, որը բազմիցս հայտարարել է, որ բիզնես չունի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կա­րապետյանը երեկ այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերու­թյուն: Գրեթե որևէ հետաքրք­րության չներկայացնող այս այցը, որը լրահոսում երևաց զուտ որպես պաշտո­նական տեղեկատվություն, իրականում սկանդալային իրադարձության է:

Եվ ահա թե ինչու: Նախ, վարչապե­տին «Ալեքս տեքստիլում» ուղեկցել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեք­սանյանը: Սակայն իրավական տեսանկյունից նա որևէ առնչու­թյուն չունի «Ալեքս տեքստիլի» հետ: Այդ ընկերությունը իրավա­կան տեսանկյունից պատկանում է նրա դստերը: Իսկ Ալեքսանյանը բազմիցս հայտարարել է, որ չունի բիզնես: Այս հանգամանքի վրա կարելի էր ընդհանրապես ուշադ­րություն չդարձնել, եթե կառավա­րության պաշտոնական կայքէջում տեղադրված նկարների միջից չբացակայեր հատկապես Սամվել Ալեքսանյանի հետ լուսանկարնե­րը: Դե... լուսանկարը հաղորդագ­րությամբ ուղարկել են, հետո գլխի ընկել, որ ՀՀԿ-ի ոեյտինգային ցու­ցակով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ախր, չէր կարող լի­նել «Ալեքս տեքստիլում»: Ախր նա բիզնես չունի: Նա պատգամավոր է և բազմիցս այդ մասին հայտարա­րել է, ու կառավարության կայքում տեղադրել են բոլոր այն լուսան­կարները, որոնք ուղարկվել են ԶԼՄ- ներին հաղորդագրության տես­քով, բացի հենց այն երկուսից, որոնցում երևում է Սամվել Ալեք­սանյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին