Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է «Դոն Պիպոյի» գործն ուղարկվել ԱԱԾ. «Հայկական ժամանակ»

20 Հունիս, 2017 10:34
Ինչո՞ւ է «Դոն Պիպոյի» գործն ուղարկվել ԱԱԾ. «Հայկական ժամանակ»

Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանության նախապատրաստության գործը Քննչական կոմիտե­ից ուղարկվել է ՀՀ ազգա­յին անվտանգության ծա­ռայություն:

Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը: Թե ինչ պատճառով է գործը քննվում ԱԱԾ-ում, պաշտ­պանն ասաց, որ պատճառների մասին տեղյակ չէ, դեռ պաշտոնապես պաշտպանական կողմին չեն տեղեկացրել: «Անկեղծ ասած, մեզ համար միևնույն է, թե որ քննչական մարմինը կքննի քրեական գործը: Եթե քրեադատավարական օրենքի բոլոր նորմերի պահպանմամբ քննություն կիրականացվի, ապա միևնույն է»,- ի պատասխան մեր հար­ցին՝ ասաց Ֆանյանը:

 ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից էլ հե­տաքրքրվեցինք, թե ինչ պատճա­ռով է գործը փոխանցվել ԱԱԾ-ին, սակայն մեր հարցին խոստացան պատասխանել ավելի ուշ:

 

Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի սպանության նախապատրաստ­ման մեջ մեղադրվում է երեք անձ. ևս մեկ անձի էլ մեղադրանք է առա­ջադրվել խմբին օժանդակելու հա­մար: Սույն գործի շրջանակներում Դոն Պիպոն տուժող է ճանաչվել:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին