Կարևոր իրադարձություններ

Ինչու է ԱՄՆ դեսպանատանը հնչել տագնապի ազդանշան. բոլորը մտել են սեղանի տակ. «Իրավունք»

20 Հունիս, 2017 10:25
Ինչու է ԱՄՆ դեսպանատանը հնչել տագնապի ազդանշան. բոլորը մտել են սեղանի տակ. «Իրավունք»

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, ՀՀ քաղաքացիների ընդունելության ժամանակ հանկարծակի հնչել է տագնապի ազդանշան: Այն հնչում է սովորաբար տեռորիստական ակտերի կամ որեւէ այլ վտանգի դեպքում:

Քաղաքացին,որն այդ պահին գտնվել է դեսպանատան սենյակներից մեկում, ստիպված է եղել դեսպանատան աշխատակիցների հետ միասին ծնկի իջնել եւ թաքնվել սեղանի տակ, եւ այսպես մոտավորապես 20 րոպե: Իսկ թե ինչն է եղել տագնապի ազդանշանի պատճառը՝ հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին