Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է Նալբանդյանն այցելել Կատար եւ արդյոք այն բխում է Հայաստանի շահերից. «168 ժամ»

20 Հունիս, 2017 09:24
Ինչո՞ւ է Նալբանդյանն այցելել Կատար եւ արդյոք այն բխում է Հայաստանի շահերից. «168 ժամ»

«Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տիրույթներում Կատարի հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը, անկախ տվյալ պահին ստեղծված իրավիճակային զանազան դրսեւորումներից՝ բխում է մեր երկրի շահերից։ Եվ միայն խրախուսելի ու գովելի պետք է համարել նման այցի իրականացումը Դոհա»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Կատար կատարած այցին՝ նման տեսակետ է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 
«Քաղաքական առումով ցանկացած մահմեդական երկրի հետ Հայաստանի հարաբերությունների որակական նոր մակարդակի բարձրացումը, անշուշտ, նպաստավոր է մեզ համար՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությունը։ Հիմնախնդիր, որն ադրբեջանական կողմը հաճախ փորձում է ներկայացնել՝ որպես կրոնական բնույթ ունեցող հակամարտություն, նաեւ մեզ վրա փորձելով ճնշում բանեցնել տարբեր իսլամական կառույցների միջոցով»,- ասել է նա։

Ի դեպ, երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Նալբանդյանի այցը նախապես պլանավորված չի եղել, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «168 ժամ»-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Բոլոր այցերն էլ ծրագրավորվում են, ժամկետները՝ համաձայնեցվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին