Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային փոփոխություններ են սպասվում. Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»

20 Հունիս, 2017 08:48
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային փոփոխություններ են սպասվում. Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, եւ նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

 
Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ:

Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային կորպուսի հրամանատար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին