Կարևոր իրադարձություններ

ԱԺ ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանը պատրաստվում է քաղաքապետ դառնալ. «Հրապարակ»

20 Հունիս, 2017 07:50
ԱԺ ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանը պատրաստվում է քաղաքապետ դառնալ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ԱԺ ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանը պատրաստվում է քաղաքապետ դառնալ։ Համայնքների խոշորացման ծրագրով Արթիկին է միանալու 23 գյուղ, եւ առաջիկայում նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Պետոյանը չհերքեց լուրը․ «Այո, ես ինձ տեսնում եմ ՏԻՄ ոլորտում, կուզենամ մեր ժողովրդին պիտանի լինեմ, համայնքների զարգացման համար իմ լուման ներդնեմ»։

Հիշեցնենք, որ աշնանն Արթիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Պետոյանը չնչին տարբերությամբ պարտվել էր Մխիթար Վարագյանին, որի հետ լարված հարաբերություններ ունի։ Նա գիտակցել է ԱԺ ընտրություններում պարտվելու պատճառը։ «Այդ ժամանակ կոնկրետ ես էի մեղավոր, շատ ինքնավստահ էինք, մնացածն էլ՝ արթիկցիները խաբվել են բառի բուն իմաստով, ԱԺ ընտրություններին ցույց տվեցին դա, երբ 8 հազար մասնակցությունից եւ 25 թեկնածուներից 3 հազար 500-ն ինձ են տվել, ես գիտեմ, որ արթիկցիներն իմ կողքին են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին