Կարևոր իրադարձություններ

Մադոննան պատրաստվում է տեղափոխվել Պորտուգալիա

19 Հունիս, 2017 23:21
Մադոննան պատրաստվում է տեղափոխվել Պորտուգալիա

Հայտնի երգչուհի Մադոննան մտադիր է ԱՄՆ-ից տեղափոխվել Պորտուգալիա՝ գրում է Daily Mail-ը՝ հղում կատարելով աղբյուրին:

Երգչուհին նման որոշում է ընդունել իր որդու՝ Դևիդի հետ կապված, որին ընդունել են պորտուգալական Բենֆիկեի երիտասարդական թիմ:

«Մադոննան կարևորում է այն, որի իր երեխաների համար հնարավորություններ բացի կյանքում, իսկ սա չափազանց հրաշալի առիթ է, և չպետք է բաց թողնել: Նա երեխաների հետ կտեղափոխվի Պորտուգալիա ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերին»,- ասել է աղբյուրը:

Լրատվամիջոցը նշում է նաև, որ Մադոննան Լիսաբոնում 7,8 մլն արժողությամբ տուն է գնել:

 

Լրահոս

Դիտել ավելին