Կարևոր իրադարձություններ

Ինչ մնաց Լոնդոնի 24-հարկանի շենքից (ֆոտոշարք, տեսանյութ)

19 Հունիս, 2017 22:48
Ինչ մնաց Լոնդոնի 24-հարկանի շենքից (ֆոտոշարք, տեսանյութ)

Լոնդոնի Grenfell Tower 24-հարկանի շենքից խոշոր հրդեհից հետո մնացել են միայն դատարկ պատերը, իսկ ներսի տեսարանները դժվար կլինի դիտել թույլ նյարդեր ունեցողներին:

Ըստ վերջին տվյալների՝ Լոնդոնի Grenfell Tower 24-հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 58 մարդ: Նշվում է, որ ավելի քան 120 ընտանիք զրկվել է կացարանից:
Դեպքի հետաքննությամբ զբաղվում է Սքոթլենդ Յարդը:

28-ամյա Մեսրոպ Քասեմջյանն ընկերուհու և տարեց հորաքրոջ հետ կարողացել էր փախչել 17-րդ հարկում գտնվող իր բնակարանից մինչ հրդեհի ամբողջ շենքով տարածվելը:

«Երբ մենք դուրս եկանք, շենքը սկսեց մոմի պես այրվել: Մենք դրսում էինք և վերև էինք նայում ու տեսնում՝ ներսի մարդիկ ինչպես են մեզ ձեռքով թափահարում: Մենք նրանց ասում էինք, որ իջնեն, բայց նրանք նորից թափահարում էին՝ հավանաբար չկարողանալով իջնել»,- պատմել է Քասեմջյանը՝ ենթադրելով, որ հավանաբար այդ ընթացքում ծուխը խտացել էր աստիճանավանդակում, և նրանք վախենում էին խեղդվել:

Daily Mail-ը ներկայացրել է ավերված շենքից վերջին տեսարանները հատուկ ֆոտոշարքով տեսանյութով: 



In this image released by Metropolitan Plice, a firefighter is seen surveying the damage outside the entrance to Grenfell Tower

In a statement, Metropolitan Police said the images have been taken inside flats where police know that everyone inside has been accounted for

One video shows the gutted interior of a flat, its kitchen appliances burnt to a crisp and a bed mattress reduced to nothing more than hundreds of springs (shown)

One grab from a police video shows how the plaster has fallen from the walls, exposing the flat's pipework 

Another photograph  shows the destruction caused to the lifts inside the 27-storey tower block (pictured)

Harrowing images show the charred remains of flats and hallways that were once home to hundreds of families before the blaze broke out on Wednesday morning

These are the people who lived in the tower and are still missing following the blaze on Wednesday

 

Լրահոս

Դիտել ավելին