Կարևոր իրադարձություններ

Որոնք են թզի ամենաօգտակար ու բուժիչ հատկությունները

19 Հունիս, 2017 22:08
Որոնք են թզի ամենաօգտակար ու բուժիչ հատկությունները

Թուզն ամենաօգտակար ու ամենահամեղ մրգերից մեկն է, որն օգտագործվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում: Այն հարուստ է A և B վիտամիններով, ինչպես նաև ֆոսֆորով, կալցիումուվ և երկաթով: Բացի այդ, այն հարուստ է հեշտ յուրացվող շաքարով, որը վնաս չի հասցնում կազմվածքին:

Թզի օգտակար հատկությունները

Թարմացնում է շնչառությունը

Բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու համար կարելի է պարզապես 2-3 հատ թուզ ուտել:

Նպաստում է սեռական ցանկության ավելացմանը

Սեռական ցանկությունը խթանելու համար հարկավոր է երեկոյան 5 հատ թուզը թրջել կաթով, իսկ առավոտյան ուտել դրանք:

Օգնում է քայքայել երիկամների քարերը

Երիկամների քարերը քայքայելու համար հարկավոր է 6 հատ թզին ավելացնել մի բաժակ ջուր, եռացնել և ստացված ըմպելիքը խմել ամեն օր: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս, սակայն այս մեթոդը կարելի է կիրառել միայն հիվանդության սկզբնական փուլերում:

Չորացնում է բշտիկները

Թարմ թզի պտղամիսը քսել դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետև մաքրել: Այս միջոցն օգնում է բուժել նույնիսկ ակնեն: Թարմ թզի հյութով կարելի է ազատվել նույնիսկ գորտնուկներից: Պարզապես հարկավոր է շաբաթական մեկ անգամ թզի հյութով կոմպրեսներ դնել:

Վերահսկում է շաքարային դիաբետի ընթացքը

Թուզը պարունակում է կալիում, որն օգնում է նվազեցնել արյան մեջ ինսուլինի մակարդակը: Հարկավոր է ամեն օր 5 թզին ավելացնել մեկ թեյի գդալ մեղր և ստացված խառնուրդն ընդունել շաքարային դիաբետի ընթացքը վերահսկելու համար: Արդյունքն ակնհայտ կլինի արդեն իսկ մեկ շաբաթ անց:

Ամրապնդում է ոսկորները

Իր բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ կալցիումի շնորհիվ թուզը նպաստում է նաև ոսկորների ամրապնդմանը:

Մեղմում է ջրծաղկի ախտանշանները

Այս միրգն օգտագործվում է նաև ջրծաղկի ախտանշանները մեղմելու համար:

Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Չորացրած թուզն արագացնում է նյութափոխանակությունը, նպաստում է քաշի նվազմանը և հագեցնում է: Ավելորդ քաշից ազատվելու համար կարելի է պարզապես թզի կոմպոտ խմել:

Մեղմում է կոկորդի ցավը

Կոկորդի ցավից ազատվելու համար հարկավոր է 3 հատ թզին ավելացնել 1 բաժակ եռման կաթ, 10 րոպե դնել կրակին և ստացված թուրմը խմել գոլ վիճակում:

Բուժում է փորկապությունը

Փորկապությունից ազատվելու հիանալի միջոց է չորացրած թզի և մեղրի խառնուրդը, որը հարկավոր է ընդունել ամեն առավոտ: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս:

Նյութի աղբյուրը՝ znaxyar.ru 

 

Լրահոս

Դիտել ավելին