Կարևոր իրադարձություններ

Իրավապահները հայտնել են օրեր առաջ Լոնդոնում մարդկանց բազմության վրա հարձակված տղամարդու անունը (տեսանյութ)

19 Հունիս, 2017 21:45
Իրավապահները հայտնել են օրեր առաջ Լոնդոնում մարդկանց բազմության վրա հարձակված տղամարդու անունը (տեսանյութ)

Բրիտանացի իրավապահները հայտնել են օրեր առաջ Լոնդոնում մարդկանց բազմության վրա հարձակված տղամարդու անունը:

Ինչպես հայտնում է BBC-ն, ահաբեկչի անունը Դարրեն Օզբորն է, վերջինս ծնունդով Մեծ Բրիտանիայից է:

Նշվում է, որ Օզբորնը 4 երեխաների հայր է, Սոմերսետ կոմսությունում ծնված Մեծ Բրիտանիայի քաղաքացին ավելի ուշ տեղափոխվել է Քարդիֆֆ:

Հիշեցնենք, որ Օզբորնը մեքենայով խրվել էր մահմեդականների բազմության մեջ, որոնք դուրս էին գալիս մզկիթից, ուր եկել էին աղոթելու: 

Դեպքի վերաբերյալ մանրամասն տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Ավելի վաղ՝ հունիսի 3-ին Լոնդոնի կամրջի վրա փոքր բեռնատարի վարորդը մեքենան քշել է բազմության վրա, ինչից հետո մեքենայից դուրս է եկել 3 մարդ և դանակներով հարձակվել քայլողների վրա։ Ականատեսների վկայությամբ՝ տասից ավելի մարդ տուժել են դանակի հարձակումից։  Հարձակման հետևանքով մահացել էր 8 մարդ, տասնյակ քաղաքացիներ տուժել էին:

 

Լրահոս

Դիտել ավելին