Կարևոր իրադարձություններ

Համեղ ու թարմացնող ըմպելիք, որը կօգնի շատ արագ ազատվել ավելորդ քաշից

19 Հունիս, 2017 22:00
Համեղ ու թարմացնող ըմպելիք, որը կօգնի շատ արագ ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշի դեմ պայքարում մարդկանց կիրառած մեթոդները հաճախ ապշեցնում են: Ընդ որում՝ բարեկազմ լինելու ցանկությունը պայմանավորված է ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ լինելու ցանկությամբ:

Սակայն ավելորդ քաշից ազատվելու գործընթացը կարելի է ավելի արագացնել՝ ճիշտ մթերք ընտրելու դեպքում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վարունգով մի ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի էլ ավելի լավ արդյունք ստանալ դիետաներից ու մարմնամարզությունից:

Բաղադրությունը.

·         1 լիտր մաքուր ջուր,

·         1 հատ վարունգ,

·         3–4 շերտ կիտրոն,

·        անանուխի 12 տերև,

·         1 թ.գ. թարմ կոճպղպեղի քերուկ:

 Պատրաստման եղանակը.

Հարկավոր է ջրին ավելացնել կիտրոնը, անանուխը, կոճապղպեղը և կտրատած վարունգը, պահել ըմպելիքը սառնարանում և խմել երկու անգամից՝ մի մասն առավոտյան դատարկ ստամոքսին, իսկ մյուսը՝ ճաշից հետո (գրեթե երեկոյան):

Այս ըմպելիքը շատ արդյունավետ միջոց է, որն օրգանիզմից դուրս է բերում բոլոր տոքսիններն ու վնասակար նյութերը՝ ազատելով ավելորդ քաշից: Այն օգտագործելու դեպքում արդյունքը նկատելի կլինի նույնիսկ շատ քիչ ֆիզիկական ակտիվության դեպքում:

Նյութի աղբյուրը՝ sovkusom.ru

 

Լրահոս

Դիտել ավելին