Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի ջերմացումը Կատարի հետ և Հայաստանի ռիսկերն ու շահերն այս բարդ թեմայում (տեսանյութ)

19 Հունիս, 2017 18:43
Սերժ Սարգսյանի ջերմացումը Կատարի հետ և Հայաստանի ռիսկերն ու շահերն այս բարդ թեմայում (տեսանյութ)

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի չնախատեսված այցը՝ Կատարի հանրապետություն, անակնկալ էր:

Ռուսական փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ Էդվարդ Նալբանդյանի այցը Կատար համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ:

Ամենայն հավանականությամբ` Մոսկվան չկարողանալով միջամտել  Պարսից ծոցում ծավալվող իրադարձություններին դա փորձել է անել  Երևանի միջոցով: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին գործուղելով Կատար՝  ռուսական կողմի ներկայացուցչի կարգավիճակով:

 Էդվարդ Նալբանդյանի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Shabat.am-ի հետ զրույցում այս լուրերը որակեց հիմարություն և ասաց, որ այն մեկնաբանության կարիք չունի:

Մեր հարցին, թե տարածված կարծիքների համաձայն՝ Կատարը վերածվում է հակամերիկյան պետության, իսկ Հայաստանը ջերմացնում է հարաբերություններն այդ պետության հետ, վտանգ չկա՞ մեր երկրի համար Բալայանը պատասխանեց. «Մենք մեր հարաբերությունները կառուցում ենք այլ երկրների մեր պետական և ազգային շահերից ելնելով»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը խոսել է Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, իսկ ԵՊՀ արևելագիտության ֆոկուլտետի դասախոս Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Էդվարդ Նաբանդյանի Կատար այցին և դրանում Մոսկվայի միջամտությանը: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին