Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը դարձել է պատմության մեջ առաջինը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում 15 միլիոն դոլարից ավելի պարգևավճար է հաղթել:
Եթե սերբը հաջողության հասնի նաև Շանհայում, Փարիզում և Ամփոփիչ մրցաշարում, ապա տարին կավարտի 17 միլիոն դոլար մրցանակային եկամտով:
Ընդհանուր կարիերայի ընթացքում Ջոկովիչը վաստակել է 87 միլիոն դոլարի պարգևավճար, և այդ ցուցանիշով գրավում է 2-րդ տեղը: Առջևում միայն Ռոջեր Ֆեդերերն է (94 միլիոն):