Կարևոր իրադարձություններ

«Պետք է բացառել սահմանային զորամասում, դիրքում ցանկացած նկարահանում»

19 Հունիս, 2017 12:11
Հեղինակ՝ Կիլիկա Հայաստան
«Պետք է բացառել սահմանային զորամասում, դիրքում ցանկացած նկարահանում»

Ես միշտ կողմ եմ եղել, որ զորամասերում պետք է օգտագործվեն այնպիսի հեռախոսներ, որ չունենան ինտերնետի հնարավորություն, նկարահանելու հնարավորություն : Կողմ եմ, որ սահմանային իրավիճակի մասին ինֆորմացիան պետք է տրվի մեկ-երկու տող պաշտոնական հաղորդագրությամբ: Պետք է բացառել սահմանային զորամասում, դիրքում ՑԱՆԿԱՑԱԾ նկարահանում: Խոսում եք ամեն արգելքի մասին, բայց դիրքում , սահմանային զորամասում նկարահանման մասին չեք խոսում, որը շատ կարևոր հանգամանք է: Պետք չէ զինվորին դնել տուպիկի մեջ, իսկ մեկ այլ դրսի մարդու տալ հնարավորություն տեսանկարահանելու: Կողմ եմ նաև կոնկրետ ինֆորմացիայի չտամադրմանը, բայց նաև դեմ եմ իսպառ չտրամադրմանը: Տեսեք, մեր ՊԲ-ն ու ՊՆ-ն լռում էին վիրավորների մասին, և դրա մասին ասեցին մեկ օր հետո, այն ինչ ադրբեջանական մամուլն արդեն անուն ազգանունով տալիս էր մեր վիրավորների մասին տեղեկություն: Ահա մեկ անգամ նրանց կողմից այսպիսի ճիշտ ինֆոյի տարածումը պատճառ կլինի հանրության մոտ հավատի նշույլներ ցուցաբերել այդ տեսակ լուրերի նկատմամբ: Շատ կցանկանայի ինֆորմացիոն վարովող քաղաքականության համար ՊՆ-ում կամ ՊԲ-ում շահագրգիռ անձանց հրավիրեն միասին խորհրդակցելու, լիքը տարբերակներ կան, որոնք կարելի է կիրառել... 

 

Լրահոս

Դիտել ավելին