Կարևոր իրադարձություններ

«Այդ օրվանից ես սիրահարված եմ այդ տեղանքին»

18 Հունիս, 2017 22:25
Հեղինակ՝ Գագիկ Սուրենյան
«Այդ օրվանից ես սիրահարված եմ այդ տեղանքին»

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «5 տարի առաջ գնում էի դեպի իմ բնության բարձունքներից մեկը՝ Ակնալիճ։ Ճանապարհին լսեցի հայ երգի թագուհու քաղցրահնչյուն ելևեջները։Ակամայից կանգ առա։ Ուր որ մոտեցա հանրային սպասարկման վայր էր։Երբ մտա ներս հնչում էր Շերամ՝ «Շորորա»...
Այդ օրվանից ես սիրահարված եմ այդ տեղանքին,որտեղ մարդ հոգեբանորեն զգում է իրեն իր հայրենիքում,սիրահարված եմ տեղանքից դուրս եկող անկրկնելի երաժշտությանը,հոգևոր արժեքներին։
Եթե կա մարդ,ով ուզում է իմ թվարկած արժեքները վայելել,թող չանտեսի այն կետը,որտեղ այժմ էլ գտնվում եմ»։

 

Լրահոս

Դիտել ավելին