Կարևոր իրադարձություններ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Մրցումային 2-րդ օրվա ամփոփում

18 Հունիս, 2017 12:16
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Մրցումային 2-րդ օրվա ամփոփում

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 8 ներկայացուցիչներից պայքարի մեջ մտած 3 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել:

Գերծանր քաշային կարգում մեկնարկային մենամարտում հաղթանակ էր տոնել Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ երեկ հաղթանակների շարքը շարունակել են 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Մարգարյանը առավելության է հասել Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի, իսկ Մանասյանը՝ թուրք Ակսին Բուրակի նկատմամբ:

Գուրգեն Հովհաննիսյանն ու Վլադիմիր Մարգարյանը 1/8 եզրափակչի մենամարտերը կանցկացնեն հունիսի 19-ին, իսկ Նարեկ Մանասյանը՝ հունիսի 20-ին

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր՝ հունիսի 18-ին ռինգ դուրս կգան 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին